ՆԱՏՕ-ն կմնա Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանային դաշինք․ Ստոլտենբերգ

22:06 • 28.11.23

Հյուսիսատլանտյան դաշինքը կմնա տարածաշրջանային դաշինք, սակայն այն պետք է աշխատի հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ արձագանքելով գլոբալ մարտահրավերներին: 

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ն կմնա Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանային դաշինք, բայց մենք բախվում ենք գլոբալ խնդիրների, ուստի պետք է ավելի սերտ համագործակցենք գործընկերների հետ, այդ թվում՝ հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որպեսզի պաշտպանենք մեր արժեքներն ու շահերը», - ասել է նա: