Երևանում կհիմնանորոգվի 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա․ Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր ստորագրվեցին․ Տիգրան Ավինյան

20:02 • 29.11.23

Կհիմնանորոգվի 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երևան քաղաքում շարունակական են լինելու նախադպրոցական և առողջապահական առաջնային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքները:

Կհիմնանորոգվի 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա:

Ծրագիրը ներառում է, ինչպես շենքերի սեյսմիկ ամրացման, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումների կիրառման աշխատանքներ:

ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրեցինք «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի վարկային, ծրագրի իրականացման ու համագործակցության համաձայնագրեր:

Սա բանկի հետ համատեղ կյանքի կոչվող հերթական ծրագրերից է, որը վկայում է հաջողված գործակցության ու վստահելի գործընկերային հարաբերությունների մասին»,- գրել է Ավինյանը: