ՀԱՄԱՍ-ը հրապարակել է 30 անձանց ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն Իսրայելի կողմից

19:37 • 30.11.23

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրապարակել է 30 պաղեստինցիների ցուցակը, որոնք նոյեմբերի 30-ին պետք է ազատ արձակվեն իսրայելական բանտերից:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կազմակերպության հաղորդագրությանը:

Հաղորդվում է, որ ՀԱՄԱՍ-ի հրապարակած ցուցակում ընդգրկված է 8 կին և 22 դեռահաս։