Նրա անունը կապվում է պրագմատիկ արտաքին քաղաքական գծի հետ. Պուտինը` Քիսինջերի մասին

12:49 • 30.11.23

Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել երեկ երեկոյան մահացած Հենրի Քիսինջերի կնոջը՝ Նենսիին։

«Ընդունեք մեր խորին ցավակցությունները ձեր ամուսնու՝ Հենրի Քիսինջերի մահվան կապակցությամբ։ Կյանքից հեռացել է նշանավոր դիվանագետ, իմաստուն և հեռատես պետական գործիչ»,– ասված է նախագահի ուղերձում։

Նրա անունը կապվում է պրագմատիկ արտաքին քաղաքական գծի հետ, որը հնարավորություն է տվել հասնել ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն պայմանավորվածություններին և ամրապնդել միջազգային անվտանգությունը, ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 29-ին 100 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի պետական գործիչ, դիվանագետ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։