Խմբակային ծեծկռտուք՝ Ագրարային համալսարանի հարակից զբոսայգում. կան վիրավորներ. մասնակիցների մեծ մասը անչափահասներ են. Shamshyan.com

12:35 • 01.12.23
Նոյեմբերի 27-ին խմբակային վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տերյան փողոցում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք  է տեղի ունեցել և կա վիրավոր: 

Երևանի Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: 

Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը մեկնում է նաև հիվանդանոց, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում, իսկ մինչ այդ հայտնել են, որ վնասվածքները ստացել են Տերյան փողոցում՝ վայր ընկնելու հետևանքով: 
 
Վիրավորները Երևանի բնակիչներ 21-ամյա Հենրիկ Մ.-ն և 16-ամյա Նորիկ Վ.-ն են: