Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի նախագահները Լուկաշենկոյի պատճառով հրաժարվել են Դուբայում ՄԱԿ-ի համաժողովի խմբակային լուսանկարից

17:27 • 01.12.23

Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի նախագահները հրաժարվել են Դուբայում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի բոլոր մասնակիցների հետ խմբակային լուսանկարից, քանի որ այնտեղ է եղել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ինչպես գրում է ria.ru-ն, Լիտվայի նախագահն ասել է, որ այս լուսանկարը կոչվում է «ընտանեկան լուսանկար», իսկ  Բելառուսի նախագահը չի պատկանում այն ընտանիքին: