Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել

21:54 • 01.12.23

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի օդանավակայաններից մեկում բռնկված հրդեհի ժամանակ տեղի է ունեցել քիմիական նյութերով բալոնների պայթյուն: Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն, նախնական տեղեկություններով ՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ է տուժել:

Թերթի զրուցակցի խոսքով՝ տուժած տղամարդը մարմնի 50 տոկոսի այրվածք է ստացել։ Նախնական տվյալներով ՝ նրան հոսպիտալացրել են։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ու հրշեջները