Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

13:35 • 01.12.23

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։

Բնակչությանն ահազանգելու պաշտոնական ռեսուրսի համաձայն՝ երկրի արևմուտքում գտնվող Վիննիցայի և Լվովի մարզերում ժամը 11:00-ին հնչել են տագնապի առաջին ազդանշանները:

Մեկ րոպե անց Կիևը ևս հայտնվել է կարմիր գոտում, իսկ ժամը 11:02-ի դրությամբ ահազանգը տարածվել է մնացած բոլոր մարզերում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ ուկրաինական զորքերի կողմից վերահսկվող հատվածներում։