Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ

16:24 • 02.12.23

Ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ երեխաներ անցած օրվա ընթացքում Գազայի հատվածից «Ռաֆահ» անցակետով տեղափոխվել են Եգիպտոսի տարածք: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Եգիպտոսի սահմանային ցամաքային անցման վարչակազմի ներկայացուցիչը։

Ներկայացուցչի հրապարակած տվյալներով՝ պաղեստինյան անկլավից Եգիպտոս է ուղարկվել 73 վիրավոր և հիվանդ պաղեստինցի:

Նա հստակեցրել է, որ նրանց թվում է օնկոլոգիական հիվանդություններով 67 երեխա, որոնց, ենթադրվում է, բուժման համար կտեղափոխեն Արաբական Միացյալ Էմիրություններ: