Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15,000-ը

18:47 • 02.12.23

Գազայի հատվածում էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը:

Այս մասին հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչը: 

«Բախումների սկսվելուց ի վեր զոհերի թիվը հասել է 15,207-ի»,-ասել է նա՝ նշելով, որ վիրավորների թիվը հասել է 40,652-ի։