ԱՄՆ նոր դեսպանը ժամանել է Բաքու

15:06 • 03.12.23

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբբին ժամանել է Բաքու, հաղորդում է Ադրբեջանում ամերիկյան դեսպանատունը։

«Մենք անհամբեր սպասում ենք ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն ուղղված աշխատանքների մեկնարկին»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Մարկ Լիբբին դիվանագետ է՝ նախարար-խորհրդականի կոչումով։ Նա նախկինում աշխատել է որպես փոխդեսպան և գործերի ժամանակավոր հավատարմատար ԵՄ-ում ԱՄՆ առաքելությունում: