Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է 50 մլն ռուբլով

21:04 • 03.12.23

Հայազգի նկարիչ Հովհաննես Այվազովսկու 1891 թվականի «Նավը ծովում` լեռների ֆոնին» կտավը վաճառվել է 50 միլիոն ռուբլով ռուսական աճուրդային հոլդինգի առաջին աճուրդում:

«ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են աճուրդի մամուլի ծառայությունից։

«50 միլիոն ռուբլով վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում` լեռների ֆոնին» կտավը, որը նկարվել է 1891 թվականին»,- ասել է գործակալության զրուցակիցը։