Ֆիլիպինների համալսարանում պայթյունի հետևանքով 4 ուսանող է զոհվել, 10 մարդ վիրավորվել է

19:26 • 03.12.23

Ֆիլիպինների հարավում՝ Մինդանաո կղզում, պետական համալսարանի մարզադահլիճում առավոտյան կիրակնօրյա պատարագի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Manila Times պարբերականին։

Հաղորդվում է նաև ևս 10 վիրավորի մասին: Ավելի վաղ Manila Bulletin պարբերականը հայտնել էր երեք զոհի և յոթ վիրավորի մասին:

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս- կրտսերը խստորեն դատապարտել է պայթյունը և հայտարարել, որ դրա հետևում օտարերկրյա ահաբեկիչներ են կանգնած:

Իշխանության վարկածով՝ հանցագործներն այդ կերպ փորձել են վրեժ լուծել իրենց առաջնորդի և տասը անդամների մահվան համար հանգստյան օրերին զինվորականների հետ բախման հետևանքով: