Պայթյուն՝ Ֆիլիպիններում կաթոլիկ պատարագի ժամանակ. կան զոհեր և վիրավորներ

12:34 • 03.12.23

Ֆիլիպիններում կաթոլիկ պատարագի ժամանակ տեղի ունեցած ռումբի պայթյունից չորս մարդ է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում՝ Մարավի քաղաքում:

Պայթյունը խուճապ է առաջացրել հավաքված հավատացյալների շրջանում. պայթյունի հետևանքով հիսուն մարդ հոսպիտալացվել է, գրում է The Guardian-ը:

Իշխանությունները կատարվածը որակել են իսլամիստական ահաբեկչություն: