Շաքի-Սիսիան-Դաստակերտ ճանապարհի հատվածում միջին նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են
16:55 • 03.12.23
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Հ-45, Շաքի-Սիսիան-Դաստակերտ ճանապարհի կմ3+700-կմ5+740 հատվածում միջին նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Տեղադրվել է ասֆալտբետոնե նոր ծածկ, կատարվել է ճանապարհի գծանշում։
Այժմ իրականացվում է կողնակների հարթեցում։
Placeholder










