«Զանգ» քաղաքացիական նախաձեռնութունը կոչ է անում վաղը առավոտյան ժամը 8:00-ից, մեքենաները դանդաղ վարելով, պարալիզացնել մայրաքաղաքի փողոցները

16:43 • 03.12.23

«Զանգ» քաղաքացիական նախաձեռնութունը կոչ է անում վաղը առավոտյան ժամը 8:00-ից պարալիզացնել մայրաքաղաքի փողոցները՝ դանդաղ երթեւեկելով փողոցներում:

Այս մասին այսօր՝ մայրաքաղաքում իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ, հայտարարել է նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը:

«Մենք պետք է քարտեզով կարմիր քարտ ցույց տանք գործող իշխանություններին: Երթևկության քարտեզները պետք է կարմիր քարտ ցույց տան, սա անելու ենք առավոտյան, կտևի մոտ մեկ ժամ»,-ասաց նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանը:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ամեն օր ակցիա է իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, փորձում է վրան տեղադրել, որը ոստիկանները չեն թույլատրում: