Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել է առնվազն 11 լեռնագնաց, ևս 12-ն անհայտ կորած են (լուսանկարներ, տեսանյութ)

11:32 • 04.12.23

Առնվազն 11 լեռնագնաց է զոհվել Ինդոնեզիայում Մերապի հրաբխի ժայթքման հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով փրկարար ծառայության ներկայացուցչին։

Հայտնի է նաև, որ երեք լեռնագնաց ողջ են հայտնաբերվել: Եվս 12 անհետ կորածի որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

«Չափազանց վտանգավոր է, եթե մենք հիմա շարունակենք որոնումները»,- ասել է որոնողափրկարարական խմբի ներկայացուցիչ Ջոդի Հարյավանը։

Դեկտեմբերի 3-ին Մերապի հրաբուխը մոխրի սյուն է արտանետել 3 կմ բարձրության վրա: Իշխանությունները բնակիչներին արգելել են հրաբխին մոտենալ 3 կմ-ից ավելի մոտ:

Rescuers talk to a man affected by Monday's volcano eruption in Marapi, IndonesiaRescue teams evacuate a victim of the eruption of Mount Marapi. Three people found by rescuers were aliveThe Marapi volcano erupted on Sunday, leaving nearly 75 hikers stranded. There are 26 people who have not been evacuated, 11 of which were found dead and 12 are still missing