Գազայի հատվածում բջջային կապն ու ինտերնետը կրկին ամբողջությամբ անջատվել են

22:58 • 04.12.23

Գազայի հատվածում բջջային և ինտերնետային կապի ծառայությունները կրկին ամբողջությամբ անջատվել են։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ պաղեստինյան Paltel հեռահաղորդակցության ընկերությանը հղումով։

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ ցանցի հիմնական տարրերի վնասման հետևանքով հեռահաղորդակցության բոլոր միջոցներն անջատվել են Գազա քաղաքում և Գազայի հատվածի հյուսիսային մասում։