ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը մերժեց «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը

18:22 • 04.12.23

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովը մերժեց «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը, որը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:

Նշենք, որ այսօր հանձնաժողովի նիստում երկու փաստաթուղթ էր ներկայացվել, մեկը` «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագիծը, մյուսը` «Հայաքվե» նախագծի մասին հայտարարությունը, որը մշակել և շրջանառության մեջ էր դրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Մինասյանի ներկայացրած հայտարարության քննարկումը հետաձգվեց 2 ամսով, իսկ հետո 3 կողմ, 7 դեմ ձայնով մերժվեց նախագիծը։