Պեկինում կայացել է Սի-Լուկաշենկո հանդիպումը. այն տևել է նախատեսվածից 3 անգամ երկար

10:10 • 04.12.23

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Պեկինում կայացած հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Բելառուսի նախագահը բանակցությունների ժամանակ նշել է միակ գլխավոր հարցը, որը կցանկանար քննարկել, երկկողմ համագործակցության զարգացման նախանշված ծրագրերի իրականացման արագությունն է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին:

«Երբ ես պատրաստվում էի այս այցին և իմ գործընկերներին հարցնում էի, թե ինչ հարցեր է պետք քննարկել, որը ընթացք չեն ստանում, մենք չգտանք մի հարց, որն ընթացք չի ստացել», - ասել է նա:

Պետության ղեկավարը հայտարարել է, որ միակ հարցը, որը կցանկանար այսօր քննարկել՝ արագությունն է:

Մինչդեռ belta.by հավելում է, որ երկկողմ հանդիպումը նախատեսվածից երեք անգամ ավելի է տևել։ Բանակցությունների ավարտին երկրների ղեկավարները նվերներ են փոխանակել, որից հետո շփումը շարունակել են աշխատանքային ճաշի ընթացքում։