Ահազանգ ենք ստացել, որ Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց մեքենա է այրում․ ոստիկանություն

14:41 • 04.12.23

Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Երևանի թիվ  127 ավագ դպրոցի  դիմաց մեքենա  է այրում։

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից։

«Դեպքի վայրում աշխատում են և հանգամանքները պարզվում են։ Տուժածներ չկան»,- հայտնեցին ոստիկանությանից այլ մանրամասներ չնշելով։

Մինչդեռ, ըստ լրատվամիջոցների,  ասօր Երևանի թիվ  127 ավագ դպրոցի  դիմաց մեքենա են պայթեցրել։ 

Возможно, это изображение 1 человек, автомобиль и огонь

ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդում է տարածել, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 12։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի փողոց թիվ 11 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել՝ 12։35-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան: