Տեխասում հրաձգության հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 1-ամյա երեխա

14:34 • 04.12.23

Տեխասում հրաձգության հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ մեկ տարեկան երեխա, զոհվել է, մի դեռահաս աղջիկ վիրավորվել է, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Հրաձգությունը տեղի է ունեցել Դալլասում։ Հաղորդվում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները հրազենային վնասվածքներով հինգ մարդու են հայտնաբերել, այդ թվում՝ մի փոքրիկ երեխայի:

«Դալլասի ոստիկանությունը հայտնել է, որ երեք մեծահասակներ մահացել են դեպքի վայրում, իսկ երեխաները շտապ տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Ցավոք, փոքրիկ երեխան ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում, իսկ դեռահաս աղջկա վիճակը գնահատվում է կայուն», - հաղորդում է հեռուստաալիքը: