Միջազգային ընկերությունների դերը՝ ՀՀ տնտեսության և գիտության ոլորտում․ կայացավ SBD 2023-ը (տեսանյութ)

20:12 • 05.12.23

«Գիտության և գործարարության օրեր-2023» երկօրյա համաժողովի շրջանակներում Երևանը հյուրընկալեց ականավոր գիտնականների ու գործարարների ամբողջ աշխարհից։ Նրանք համախմբվել էին մեկ հարթակում՝ քննարկելու գիտության և գործարարության փոխգործակցության, գիտության առևտրայնացման հնարավորությունները՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության հետագա առաջընթացի:

Համաժողովի գլխավոր բանախոսը «Սև կարապ» և «Հակափխրունություն» համաշխարհային բեսթսելլերների հեղինակ գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբն էր։

Հայաստանում և միջազգային շուկաներում հաջողակ ըներությունների ներկայացուցիչները SBD Talks-ի շրջանակներում պատմեցին են իրենց ընկերությունների հաջողության պատմությունների ու այն անգնահատելի փորձի մասին, որով հասել են շոշափելի արդյունքների։ Քննարկվեց այն կարևոր դերը, որ ունեն միջազգային ընկերությունները՝ Հայաստանի տնտեսության ու գիտության զարգացման գործում։

Համաժողովի մասնակիցներն ընդգծեցին, որ այսօրինակ համաժողովները կարևոր հարթակ են գաղափարներով կիսելու, կարևոր խնդիրների մասին քննարկումներ ունենալու համար։