Ալավերդիում մեկնարկել է ավագանու նիստը. համայնքապետին թույլ չեն տալիս մասնակցել նիստին

10:23 • 05.12.23

Ալավերդիում ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց, մասնակցում է 14 անդամ։

Նիստում առաջարկվում է անվստահություն հայտնել գործող համայնքապետ Արկադի Թամրազյանին և համայնքապետ ընտրել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։

Ալավերդու համայնքապետարանի շենքի մուտքի մոտ բողոքի ակցիան են իրականացնում Ալավերդի բնակիչներն՝ ի պաշտպանություն համայնքապետի։

Նշենք, որ ըստ «Ապրելու երկիր» կուսակցության համահիրմնադիր Մեսրոպ Առաքելյանի՝ ոստիկանները բռնի ուժով ջարդել են Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի մուտքը։

Նշենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով ՔՊ և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը։

Ավելի ուշ ավագանու անդամ Սիմոն Զախարովը լքել է «Ապրելու երկիր» խմբակցությունը և դարձել «անկախ» անդամ: