Քոնոր ՄաքԳրեգորը չի բացառել Իռլանդիայի նախագահական ընտրություններում առաջադրվելը
MMA-ի իռլանդացի մարտիկ Քոնոր ՄաքԳրեգորը X սոցիալական ցանցում գրել է, որ նախագահական ընտրություններում ավելի գրավիչ թեկնածու կլինի, քան ներկայիս քաղաքական գործիչները։
«Պոտենցիալ մրցակցություն, եթե առաջադրվեմ՝ Ջերի Ադամս՝ 78 տարեկան. Բերթի Ահերն՝ 75, Էնդա Քենի՝ 74 տարեկան: Նրանցից յուրաքանչյուրն անքակտելիորեն կապված է իր կուսակցության քաղաքականության հետ։ Անկախ նրանից, թե ինչ են զգում այս կուսակցություններից դուրս մարդիկ։
Կամ ես՝ 35 տարեկան, երիտասարդ, ակտիվ, կրքոտ, թարմ դեմք խաղի մեջ: Ես լսում եմ, աջակցում եմ, հարմարվում եմ»,- գրել է ՄաքԳրեգորը։
Նա նշել է, որ եթե իրեն ընտրեն, ոչ թե ինքը, այլ Իռլանդիայի ողջ ժողովուրդը կլինի իշխանության ղեկին։
Իռլանդիայի նախագահը 82-ամյա Մայքլ Հիգինսն է, ով 2018 թվականին վերընտրվել է յոթ տարի ժամկետով։










