Ֆինլանդիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համար
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հաքանենը հայտարարել է, որ պետությունը մտադիր է սկսել Ուկրաինայի համար զինամթերքի արտադրությունը։ Այս մասին նա ասել է Iltalehti թերթին տված հարցազրույցում։
«Մենք ավարտել ենք բանակցություններն այն մասին, թե ինչպես Ֆինլանդիան հետագայում կմեծացնի զինամթերքի արտադրությունը Ուկրաինային զինելու համար: Այդ որոշումը կկայացվի մոտ ապագայում»,- նշել է Հաքանենը:
Հարցը, հավանաբար, կլուծվի մինչև Սուրբ Ծնունդ, հավելել էնա:
«Պլանները պատրաստ են: Այժմ հրապարակվում է ռազմամթերքի արտադրությունը զգալիորեն մեծացնելու ծրագիր: Նպատակը Ուկրաինային հիմիկվանից ավելի շատ աջակցելն է: Միևնույն ժամանակ, մենք էլ ավելի կբարձրացնենք Ֆինլանդիայի և հյուսիսային երկրների պատրաստվածությունը զինամթերքի արտադրության համար», - նշել է Հաքանենը:
Նա հավելել է, որ զինամթերքի արտադրությունը կավելացվի տասնյակ միլիոնավոր եվրոյով։










