Հայաստանի հետ սահմանը Իրանի համար ամենակարճ ու որակական առումով ամենալավն է. Իրանի դեսպան
ՀՀ հետ սահմանը Իրանի համար ամենակարճ ու որակական առումով ամենալավ սահմանն է։
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, այս մասին «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այս սահմանը միշտ եղել է խաղաղության և բարեկամության սահման։ Երկու երկրները երբևիցե իրար չեն սպառնացել և միշտ հնարավորություններ են ընձեռել միմյանց համար։ Մեր համագործակցությունը բազմազան ուղղություններով է զարգացել։ Փոխադարձ առևտրաշրջանառությունը բազմապատկվել է` հասնելով 1 մլրդ ԱՄՆ դոլարի»,– ընդգծեց դեսպանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:










