Օդեսայում պայթյուններ են որոտացել․ լրատվամիջոցներ

23:56 • 05.12.23

Ուկրաինայի հարավում գտնվող Օդեսա քաղաքում պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Зеркало недели» պարբերականը։

«Օդեսա, հաղորդվում է պայթյունների մասին», - նշված է պարբերականի թելեգրամյան ալիքում։

Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների տվյալներով՝ այս պահին օդային տագնապի ազդանշան է հնչում Օդեսայի և Նիկոլաևի մարզերում։