Պուտինը ներգաղթյալներին կոչ է արել հարգել ռուսական ավանդույթներն ու օրենքները

10:16 • 05.12.23

Ռուսաստանում բոլոր ներգաղթյալները պետք է հարգեն ռուսական օրենքներն ու ավանդույթները, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը Մարդու իրավունքների խորհրդի նիստում։

Նա ընդգծել է, որ ներգաղթյալների իրավունքները նույնպես պետք է հարգվեն, գրում է News.ru-ն։

«Պետք է ներգրավել աշխատանքային ռեսուրսներ, որոնք համապատասխանում են Ռուսաստանի տնտեսության շահերին։ Սա նշանակում է, որ մարդիկ պետք է պատրաստված լինեն լեզվական և էթնոմշակութային տեսանկյունից։ Նրանք պետք է իմանան մեր ավանդույթները և այլն, հարգեն օրենքները»,- ասաց նա։