Պուտինը դեկտեմբերի 6-ին կայցելի ԱՄԷ և Սաուդյան Արաբիա

19:26 • 05.12.23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այց կկատարի Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա, որը կտևի ոչ ավելի, քան մեկ օր:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«Վաղը տեղի կունենան նախագահ Պուտինի աշխատանքային այցերը Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը: