Դեկտեմբերի 8-ին Արմեն Գրիգորյանը կլինի Լոնդոնում

15:50 • 06.12.23

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կլինի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում:

Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից:

Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 2-ին Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: