Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ 1 զանգ․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

14:41 • 06.12.23

Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգի տեսքով։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոստովանեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Թե ում կողմից է եղել զանգը, Հայկուհի Հարությունյանը փակագծեր չբացեց՝ նշելով, որ գործադիր մարմնին տեղեկացրել է եղելությունը, իսկ հետո նման զանգեր չի ստացել։

«Սովետական միության տարածված այդ զանգի ձևով էր ճնշումը։ Գործադիր մարմնին տեղեկացնելուց հետո դա բարցարձակապես կրկնություն չի ունեցել։

Այդ մեկ դեպքն է եղել․ կոնկրետ որոշում կայացնելու վերաբերյալ «համագործակցության» վերաբերյալ առաջարկ էր, որը մերժվել է»,- մանրամասնեց Հարությունյանը։