Սպիտակի և Դիլիջանի ոլորաներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

17:42 • 06.12.23

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Թալինի, Արագածի, Ապարանի, տարածաշրջաններում անձրև է տեղում։

Հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Սպիտակի և Դիլիջանի ոլորաներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: