ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Գազայում հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման ուղղությամբ

20:02 • 06.12.23

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Գազայի հատվածում հումանիտար հրադադարը վերսկսելու և ՀԱՄԱՍ-ի կողմից  պատանդների ազատ արձակման ուղղությամբ։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է  Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ հավելելով, որ գերիների թվում կան նաև ամերիկացիներ։

Նրա հավաստմամբ՝ անընդհատ աշխատում են տարածաշրջանի գործընկերների հետ հումանիտար հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման շուրջ։