Գուցե Հայաստանը կարծում է՝ իր նոր խորհրդականները՝ Փարիզը, Վաշինգտոնը, Բրյուսելը, ավելի հետաքրքիր, ավելի լավ, ավելի արդյունավետ բան կառաջարկեն. Զախարովա

16:09 • 06.12.23

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է բանակցությունների Ռուսաստանի Դաշնությունում և երրորդ երկրներում։

«Մենք երկրներին հրավերներ ենք ուղարկել Մոսկվայում հանդիպումների և երրորդ երկրներում բազմակողմ բանակցությունների շրջանակում: Բաքուն միշտ հաստատել է բանակցություններ վարելու պատրաստակամությունը: Ցավոք, մենք նույնը չենք կարող ասել մեր հայ գործընկերների մասին: Գուցե նրանք կարծում են, որ իրենց նոր խորհրդականները՝ Փարիզը, Վաշինգտոնը, Բրյուսելը, կկարողանան ավելի հետաքրքիր, ավելի լավ, ավելի արդյունավետ բան առաջարկել»,- նշել է Զախարովան։