Բրյանսկում 8-րդ դասարանցի աշակերտուհին հրազեն է տարել դպրոց ու կրակ բացել. կա զոհ

11:56 • 07.12.23

Բրյանսկի թիվ 5 գիմնազիայում հրաձգության հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել չորս աշակերտ։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ 8-րդ դասարանցի աշակերտուհին հրազեն է բերել դպրոց և մի քանի կրակոց արձակել, ինչի հետևանքով դեռահասները վիրավորվել են։

Baza թելեգրամյան ալիքը պարզաբանում է, որ չորս տղա վիրավորվել են:

Զենքը կրթական հաստատություն բերած աղջիկն ինքնասպան է եղել։ Դեպքի դրդապատճառներն ու հանգամանքները պարզվում են։ Վարկածներից մեկն այն է, որ աղջկան դպրոցում բուլինգի են ենթարկել: