«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը զորակցություն է հայտնում Սպիտակի երկրաշարժի ծանրությունը վերապրած հայրենակիցներին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ իր խորին զորակցությունն է հայտնել 1988 թ․ Սպիտակի երկրաշարժի դժոխային ծանրությունը վերապրած հայրենակիցներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «35 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության մեծագույն աղետներից մեկը՝ Սպիտակի երկրաշարժը։
Ուժգնությամբ և թողած հետևանքներով աննախադեպ այս բնական աղետի հետքը մինչ օրս չի մոռացվել հայ ժողովրդի հավաքական հիշողությունից։ Երկրաշարժը պատմականորեն զուգահեռվեց հայ ժողովրդի պատմության կարևոր այլ իրադարձությունների՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների համար սկսված շարժմանը և, հետևապես, այն հայատյաց ռեակցիային, որն արդեն սկիզբ էր առել խորհրդային Ադրբեջանում՝ ի դեմս 1988 թ․ սումգայիթյան ոճրագործությունների։
1988 թ․ դեկտեմբերյան օրերը դժվարագույնն էին հայության համար, երբ կողք կողքի էին հայտնվել մի կողմից երկրաշարժից տուժած հազարավոր հայեր՝ անչափելի կորուստներով, մյուս կողմից հայաթափվող Գարդմանից, Շիրվանից ու Նախիջևանից հայրենազրկված ու բռնագաղթի ենթարկած հայության հոծ զանգվածներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:










