Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ. Հայկուհի Հարությունյանը` Արսեն Թորոսյանին

14:58 • 07.12.23

Պարո՛ն Թորոսյան, Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ:

ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին։

Նա կոչ արեց Թորոսյանին պատասխանել, թե երբ ինքը նախարար էր, այդ ինչպե՞ս ստացվեց, որ իր կնոջ ղեկավարած կազմակերպությունը պայմանագրի արժեքը մեծացրեց` դարձնելով մինչև 350 միլիոնից ավելի: Հայկուհի Հարությունյանը շեշտեց` անկախ ՔՊ-ականների գնահատականներից` իր աշխատանքը գնահատվել է ու այդ աշխատանքը խեղաթյուրել հնարավոր չէ:

Հիշեցնենք` 2-րդ օրն է՝ ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածության հարցը: ՔՊ-ականները սուր հարցեր տվեցին Հարությունյանին, ապա նաև սուր ելույթներ ունեցան:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման և ճնշումներ գործադրել նրա վրա: Նա երեկ չհերքեց, որ հանդիպել է ՔՊ-ականներին, բայց ճնշումների մասին հարցը շրջանցեց: