Գլոբալիզացիայի նախկին մոդելը փոխարինվում է բազմաբևեռ մոդելով. Պուտին

17:01 • 07.12.23

Տնտեսական հարաբերությունների համաշխարհային համակարգն անցնում է հիմնարար և անշրջելի փոփոխությունների փուլ, գլոբալիզացիայի նախկին մոդելը փոխարինվում է բազմաբևեռ մոդելով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Դուք գիտեք, որ այժմ տնտեսական հարաբերությունների ողջ գլոբալ համակարգն անցնում է հիմնարար և, ինչպես արդեն ասվեց, անշրջելի փոփոխությունների փուլ, դրանք պայմանավորված են նրանով, որ գլոբալացման նախկին մոդելը փոխարինվում է բազմաբևեռ մոդելով», - ասել է Պուտինը ՎՏԲ-ի ներդրումային ֆորումի ժամանակ: