Ռուսական ալիքների փակման հարց չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաներից․ ԲՏԱ նախարար (տեսանյութ)
Ռուսական հեռուստաալիքների փակման հարց հիմա չի քննարկվում։
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Նրա տեղեկացմամբ՝ պետք է հանդիպեն ռուսական կողմի հետ և կոնսուլտացիաներ անցկացնեն՝ արձանագրված խախտումների վերաբերյալ։ Ըստ նախարարի՝ հանդիպման ժամկետը հստակեցված չէ։
«Խախտումները բոլորն արձանագրված են, այստեղ տեղում, որ հանդիպենք, ավելի առարկայական կխոսենք։ Փակման հարց դեռ չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից։ Հանդիպումը տեղի կունենա Երևանում, այն նախաձեռնել է հայկական կողմը»,-նշեց նախարարը։










