ԱՄՆ-ն ընդլայնել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ցանկը

20:27 • 07.12.23

Միացյալ Նահանգներն ընդլայնել է ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով վեց ֆիզիկական և ինը իրավաբանական անձանց։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է ԱՄՆ-ի գանձապետարանի հրապարակած փաստաթղթում։

Ինչպես երևում է փաստաթղթից, սահմանափակումներն ուղղված են ահաբեկչության և կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին։ Այդ ոլորտում պատժամիջոցների տակ են հայտնվել մասնավորապես Անդրեյ Կորինեցը և Ռուսլան Պերետյատկոն։

Բացի այդ, սահմանափակումներն առնչվել են մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ ռուսական «Ռուսստրոյ» ձեռնարկությանը։