Վենետիկում չինացի զբոսաշրջիկների անկարգ պահվածքի պատճառով գոնդոլան կողաշրջվել է (տեսանյութ)

10:07 • 07.12.23

Վենետիկ այցելող զբոսաշրջիկների գլխավոր հետաքրքրություններից մեկը հանրահայտ գոնդոլաներով շրջելն ու քաղաքով հիանալն է: Սակայն մի խումբ զբոսաշրջիկների անկարգ պահվածքի հետևանքով գոնդոլաներից մեկը կողաշրջվել է, ինչի հետևանքով մարդիկ հայտնվել են ջրում:

Ինչպես գրում է The Guardian-ը, գոնդոլիերի խոսքով՝ չինացի զբոսաշրջիկները հրաժարվել են նստել, անընդհատ կանգնել են ու սելֆիներ արել՝ անտեսելով բոլոր նախազգուշացումները: 

Աղբյուրը մանրամասնում է, որ գոնդոլիերի մանևրը կամրջի տակ պահանջում էր քաշի առավելագույն հավասարակշռություն, սակայն ուղևորներն անտեսել են նստելու նրա հրամանը և փոխարենը շարունակել են կանգնել և լուսանկարել՝ այդպիսով շրջելով նավակը:

Տեսանյութը նկարող եք դիտել այստեղ: