Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնությունը, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. Օլիվեր Վարհելի
Հարևանության և ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Օլիվեր Վարհելին ողջունել է Բաքվի և Երևանի միջև համաձայնությունը՝ քայլեր ձեռնարկելու փոխադարձ վստահության ամրապնդման և երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
«Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնությունը, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել երկու երկրներին։»,- նշել է նա։










