Արարատ Միրզոյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի, Արևելյան գործընկերության հանդիպումներին

17:50 • 08.12.23

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ը աշխատանքային այց կկատարի Բրյուսել:

Ինչպես փոխանցում է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը, Միրզոյանը հրավիրված է մասնակցելու Եվրամիության Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա երկուշաբթի օրը:

Նույն օրը Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների հանդիպմանը:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: