Իսրայելցի զինծառայողները տասնյակ պաղեստինցիների մերկացրել են ու քայլեցրել Գազայի հրապարակով (լուսանկարներ, տեսանյութ)

15:13 • 08.12.23

Տասնյակ պաղեստինցիներ Գազայի հատվածի հյուսիսում իսրայելցի զինծառայողների կողմից բռնվելուց հետո մերկացվել են, կապկպվել ու ծնկի բերվել. այս են վկայում Daily Mail-ի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերը:

Կադրերում երևում է, որ Իսրայել պաշտպանության ուժերը տասնյակ տղամարդկանց տեղավորում են մեքենաների բեռնախցիկներում: Ենթադրաբար, պաղեստինցիներին շրջապատել են  Ջաբալիայի փախստականների ճամբարում:

Նշվում է, որ տղամարդկանց մերկացրել են, որպեսզի զենքի առկայության դեպքում, հայտնաբերեն այն: Բացի այդ, նրանց քայլեցրել են Գազայի հրապարակով:

Երբ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հարցրել են այս մասին, նա հաստատել է, որ տղամարդիկ գերի են ընկել, բայց չի պարզաբանել՝ նրանք ՀԱՄԱՍ-ի անդամնե՞ր են, թե՞ քաղաքացիական անձինք:

Հագարին հավելել է, որ իսրայելական զորքերը Գազայում ձերբակալել և հարցաքննել են հարյուրավոր մարդկանց, որոնք կասկածվում են զինյալների հետ կապերի համար:

Dozens of captives are reported to have been paraded through Palestine Square in Gaza City, with shoes and sandals strewn across the street in one imageOne image shows scores of Palestinian men stripped down to their underwear as Israeli soldiers stand guardFootage shared by Israeli media appears to show Israel Defence Forces (IDF) troops rounding up scores of men and transporting them on the back of trucksFootage shared by Israeli media appears to show Israel Defence Forces (IDF) troops rounding up scores of men and transporting them on the back of trucks....