«Քաղաքացիական պայմանագիր»-ը կողմ կքվեարկի ՄՊՀ անդամի պաշտոնում ընդդիմության թեկնածուին

17:38 • 08.12.23

Հայաստանի ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ կքվեարկի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Մանվել Բադալյանի թեկնածությանը։ 

Այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել ընդդիմության կողմից առաջարկված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Մանվել Բադալյանի թեկնածությանը։ Հետևաբար՝ խմբակցությունը կմասնակցի քվեարկությանը»,- ասաց Կոնջորյանը։

Մանվել Բադալյանի թեկնածությունը առաջադրել են ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները: