Մոսկվայի մետրոյում կանայք ծեծկռտուք են սարքել՝ բարձր երաժշտության վերաբերյալ դիտողության պատճառով (տեսանյութ)
Մոսկվայի մետրոյում երկու կին ծեծկռտուք են սարքել, պատճառը բարձր երաժշտության վերաբերյալ դիտողությունն էր:
Համապատասխան տեսանյութը հրապարակում է Մոսկվայի դատախազությունը։
Միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել 56-ամյա կինը, որին դուր չի եկել բարձր երաժշտությունը, որը լսում էր կողքի նստարանին նստած աղջիկը։
Տեսանյութում երևում է՝ ինչպես է դժգոհ կինը դիտողություն անում աղջկան ու փորձում խլել տեխնիկան։ Ի պատասխան՝ աղջիկը սկսում է ագրեսիվ հարվածել կնոջը։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










