ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը 5 օրով գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին

18:54 • 09.12.23

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դեկտեմբերի 9-14-ը կլինի Նյու Յորքում՝ մասնակցելու Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին 

Կարգադրության մեջ նշվում է, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի և գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: