Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Հեզբոլլահի հրամանատարական կենտրոնին

19:38 • 09.12.23

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանից մի քանի հրթիռի արձակում է գրանցվել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ, իսկ իրենք հարվածներ են հասցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հրամանատարական կենտրոնին:

«Լիբանանից մի քանի հրթիռի արձակում է գրանցվել հյուսիսային Իսրայելի մի քանի շրջանի ուղղությամբ, զոհերի մասին տեղեկություններ չկան»,- ասվում է ռազմական գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Բանակը նաև հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչը հարված է հասցրել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի հրամանատարական կենտրոնին: