Մենք իսկապես օգնության կարիք ունենք. Զելենսկու կինը դիմել է Եվրոպային

18:30 • 09.12.23

Արևմտյան օգնության տեմպերի դանդաղումը «մահացու վտանգ» է ներկայացնում Ուկրաինայի համար։

Հայտարարել է Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան։ Նա դիմել է Արևմուտքին՝ խնդրելով շարունակել օգնել Ուկրաինային։

BBC-ի եթերում Ելենա Զելենսկայան ասել է․

«Մենք իսկապես օգնության կարիք ունենք, այն մեզ շատ է անհրաժեշտ։ Մեզ  ցավ են պատճառում այն ազդակները, որ Ուկրաինային օգնելու մեծ ցանկությունը կարող է մարել»։